Կարծում եմ՝ Էրդողանը սրա հետ շփվելիս հաճախ օգտագործում է «բալա ջան» արտահայտությունը, ինքն էլ մի կերպ է իրեն զսպում, որպեսզի չասի՝ «հեր ջան»... և «հոպար ջան» է ասում:
Բայց հոգու խորքում, այնուամենայնիվ, հոր պես է սիրում Էրդողանին:
Օրինակ, կարող է սրան ասել.
«Դու մենակ ինձ լսի ու արա ինչ-որ ասում եմ, ուրիշ ոչ մեկի ասածին ականջ չդնես, բալա ջան»:
Ինքն էլ պատասխանում է.
«Հենց այդպես էլ անում եմ, հեր ջան...է՜է՜է՜, հոպար ջան»:
Երեկ էլ, երևի զանգել ասել է.
«Իլհամն ինչ ասում է, խելոք կհամաձայնվես, բալա ջան»:
Դե, ինքն էլ պատասխանել է...արդեն պարզ է, թե ինչ է պատասխանել:
Վկան՝ այսօրվա խայտառակության գագաթնակետ հանդիպման կադրերը:
Վկան՝ այս խայտառակության գագաթնակետ լուսանկարը և սրա դեմքի որդիական անչափելի սիրո արտահայտությունը:
Ճշգրտում.
«Էրդողանը սրան ԲԱԼԱ ՋԱՆ-ով է դիմում» մտքի հեղինակային իրավունքն իմը չէ:
Լսել եմ...
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ